Նորատուս գյուղի հ․1  միջնակարգ դպրոց

Մեր դպրոցն այսօր

Մեր դպրոցն այսօր

Դպրոցական տարիները մեկը մյուսի հետևից ահնցել գնացել են և թողել լուսավոր մի հետագիծ N1 միջնակարգ դպրոցի անցած ճանապարհի մասին: Յուրաքանչյուր ուսումնական տարին տվել է իր արդյունքը, մեդալակիր շրջանավարտներ ու մեծ թվով համբավավոր շրջանավարտներ, նշանակավոր մարդիկ, ովքեր այսօր իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի կայացմանն ու կառուցմանը, բարգավաճմանն ու հզորացմանը: Նրանք աշխատելով հանրապետության տարբեր կառույցներում, բարձր են պահում նորատուսցու և հարազատ կրթօջախի անունը: Շատ-շատերը ամուր կանգնած են հայրենի հողերի վրա և աշխատում են իրենց հնարավորության սահմաններում շենացնել ու պահել Նորատուսը:

Այսօր էլ դպրոցի աշակերտները պարբերաբար մասնակցում են մարզային և հանրապետական օլիմպիադաներին, շարադրությունների մրցույթներին, գրավում մրցանակային տեղեր, պարգևատրվում մեդալներով ու հուշանվերներով:

2011-12 ուստարում մեր աշակերտները մասնակցեցին <<Հայ ասպետ>> հեռուստախաղին և գրավեցին 2-րդ պատվավոր տեղը, պարգևատրվեցին հուշանվերներով և ստացան եռօրյա արշավի թույլտվություն:

Այսօր առաջնային արժեք ու շարժիչ ուժ են` գիտելիք, ստեղծարար միտքն ու կարողությունները, հմտություները: Ուստի, հասարակության ու պետության կյանքի բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար պահանջվում են խորը գիտելիքներով զինված, որակյալ, հմուտ մասնագետներ, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին: Հետևողական աշխատանք է տարվում աշակերտների հետ` ուղղված կրթության նկատմամբ գիտակից ու պատասխանատու վերաբերմունք ձևավորմանը, աշխատասիրության, ընթերցասիրության, ջանադիր սովորելու, բարձր առաջադիմության խրախուսմանը:

Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական կոլեկտիվ, ծնողական ու աշակերտական խորհուրդները միահամուռ կերպով աշխատում են աշակերտների ուսման որակն ու առաջադիմությունը բարձրացնելու համար:

Դպրոցն ապահովված է մանկավարժական կադրերով` բարձրագույն կրթությամբ և երկարամյա աշխատանքային փորձով: Աշխատանք է տարվում կադրերի հետ, գրեթե բոլոր ուսուցիչները մասնակցել են կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված դասցընթացներին, ատեստավորման գործընթացին: Կազմակերպվում են օրինակելի և բաց դասեր, փոխադարձ դասալսումներ, ընթերցվում են մեթոդական զեկույցներ: Հաճախակի կազմակերպվում են համդպրոցական և դասարանական տարբնույթ միջոցառումներ: Դպրոցն ունի նաև սպորտ դահլիճ և համակարգչային դասարան:

Եբեմնի 964 տեղանոց դպրոցն այսօր ունի 321 աշակերտ` կոմպլեկտավորված 12 դասարաններում:

-Մենք աշխատում ենք այնպես անել, որ դպրոցը մեր պետության ու հայրենիքի համար արժանի զավակներ կրթի, որ նրանք աշխարհի տարբեր ծագերում անգամ` բարձր պահեն հայի փառքը, անունն ու պատիվը,- ասում է դպրոցի տնօրենը,- դպրոցն առաջնորդվում է իր նախկին տնօրեն Հ. Ավետիսյանի իմաստուն խոսքով` <<Շիտակ ապրիր, որ ծուռ ու մուռ փողոցներով էլ շիտակ քայլես` կշտկվեն փողոցները այդ քայլվածքից>>: