Նորատուս գյուղի հ․1  միջնակարգ դպրոց

Դպրոցի պատմություն

Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոց

Պատմական համառոտ ակնարկ

 

Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցն ունի 112 տարվա պատմություն:

Նորատուսում առաջին անգամ պաշտոնապես դպրոց հիմնադրվել է 1905 թվականին: Ցարական կառավարության թույլտվությամբ դպրոցը գործում է գյուղի կենտրոնում կառուցված հին կիսաքանդ շենքում, որը շատ տարիներ առաջ կառուցել էր բայազետցի Մաթոս աղա Աֆրիկյանը և օգտագործել իր առևտրական նպատակների համար:

1908թ. գյուղի հասարակության պահանջով Նորատուսցի Բարսեղ Դադիկյանի նախաձեռնությամբ շինությունը վերանորոգում են և դարձնում դպրոցական շենք, որը ուներ երկու սենյակ: Նույն թվի աշնանը բացվում է գյուղի անդրանիկ դպրոցը, որը կոչվում է <Երեքդասյա>> ծխական դպրոց: Գյուղում առաջին ուսուցիչները եղել են Ալեքսան Ենգիբարյանը և Սիմոն Ադամյանը:

1912 թվականին Նորատուսն ուներ չորսամյա դպրոցէ երկու դասարանով, գրադարանով: 1916թ. եռամյա դպրոց, սեփական շենք, 72 արական սեռի, 11 իգական սեռի աշակերտներ:

<<Երեքդասյա>> ծխական դպրոցն իր գույությունը պաշտպանում է մինչև 1921 թվականը: 1929-30 ուստարում շահագործման է հանձնվում նոր դպրոցական շենքը:

1935 թվականին այն անվանվում է հեղափոխական, ծնունդով նորատուսցի Գրիգոր Դադիկյանի անունով:

Գ. Դադիկյանի անվան դպրոցն իր խավալով չէ բավարարում միջնակարգ դպրոցի ժամանակակից պահանջներին: Նորատուսի կոլտնտեսային վարչությունը 1967 թվականին ձեռնամուխ եղավ 964 տեղանոց նոր դպրոցական շենքի կառուցմանը, որը կառուցվեց գյուղի կենտրոնում: Այն զբաղեցնում է 5000 քառակուսի մետր տարածք, հարմարավետ է ու գեղեցիկ:

1969-70 ուստարում շենքը հանձնեց շահագործման, իսկ տնօրենի պատասխանատու աշխատանքը շարունակեց ստանձնել Հարություն Ավետիսյանը: Հ. Ավետիսյանի աշխատանքային տարիները եղել են բազմաբովանդակ, հետաքրքիր, նվիրվածություն աշխատանքին, կրթության սրբազան գործին:

Դպրոցն իր գոյության օրվանից ունեցել է տնօրենների հետևյալ կազմը` Համազասպ(ազգանունը հայտնի չէ), Ավետիսյան Ավետիս (Արծվաքարից),   Մանուկյան Լևոն (Նոր Բայազետից), Մնեյան Վարազդատ (Սարուխանից), Խաչատրյան Կնյազ (Կամոյից) 1947-53 թվականներ, Աֆրիկյան Հայկ (Նորատուսից) 1953-62 թվականներ, Ավետիսյան Հարություն (Նորատուսից) 1962-2003 թվականներ, Սիրեկանյան Լուսինե (Նորատուսից) 2003-2007 թվականներ, Ավետիսյան Վարդ (Նորատուսից) 2007 թվականից մինչև այժմ: